You are viewing haymanushak

February 2011

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Powered by LiveJournal.com

Նոր տարի/ավանդական տոնածիսական համալիր/ մաս 3-րդ

Բազում ազգագրական շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմտի քյութակ ` մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում:Այն պիտի վառվեր մինչև Ս. Ծնունդ: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում էր կարկուտից:Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը պարտադիր որևէ լույս վառն էին թողում: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերից պաշտպանվելու համար: Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում:Հաց ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը:

Հին ժամանակներում գերանը հանդիսացել է ընտանիքի ամրության խորհրդանիշ. տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ծննդյան բոլոր կերակուրները:

Գերանը , որը վառում էին Նոր տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր Տարեմտի քյոթուկ, որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը և կանխեին կորուստը: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար,որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ են ապրում տան նախնիների հոգիները:

Ավանդական սովորության համաձայն, Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր:

Ամանորյա ծիսական մաղթանքներ

Նախ,այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ,հատկապես` թթխմոր,դրամ,առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում,որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ:Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունը ապահովելու համար:Միմյանց նվերներ էին տալիս,հատկապես մեծերը` փոքրերին: Տանը դուռը երբեք չէր փակվում:

Ամանորյա մաղթանքներ

Տունը շեն իլի,

Բարաքյաթ իլի,

Միշտ ջոմարդ իլեք

Մեզ էլմիշտ հիշեք

 Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրերշատ ունենաք,

Կարմիր օրով,կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Շնորհավոր,ձեր նոր տարին առատ,ուրախ,անկորուստ տարի լինիարով հասնեք մեկ էլ էս օրվան,առողջ,երջանիկ լինեքոլոր պանդուխտները վերադառնան:

 Գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Կաղանդի կեսգիշերը գնում էին ջուր բելեու:Աղբյուրի մոտ լվացվում էին ջրով, կորկոտ ու լոբի էին ցանում ջուրը, ջրում թրջում էին Կաղանդի հացը, անպայման ջուր էին տանում տուն:Ընդ որում տուն էին գնում առանց հետ շրջվելու: վանում հունվարի 1-ի առավոտյան կանայք ու աղջիկները ծիսական հացեղենը տանում էին աղբյուրի մոտ և թրջում ջրում, ապա հացի կտորները պահում էին ամբողջ տարվա ընթացքում: Ջուր բերելու ծեսն անհերքելի ապացույց է այն բանի, որ Կաղանդը  և Ս. Ծնունդը հնագույն արևադարձի տոներ են:Ջուր բերելու ամանորյա ծեսեր կան նաև այլ հին ժողովուրդների մոտ:

Ամանորի տոնածառը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:

 

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ:Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում:Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը,այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս,հետ բերում տուն և ամրացնում գերանինՏոնածառի խաղալիքները հասկերից ,ընկույզներից /թվով`յոթ/պատրաստված զարդարանքներ էին,որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:

 

Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:

Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:

Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված:Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:

Comments